Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը երեքշաբթի հայտարարել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի պատվիրակությունների միջև բանակցությունները տեղի կունենան այս շաբաթ՝ Ստամբուլում, և Թուրքիան ակնկալում է, որ երկխոսությունը կշարունակվի։ Թուրքական պատվիրակությունը ևս ներկայացված կլինի Ստամբուլում անցկացվելիք բանակցություններին։               
 

Նպատակը երկյակը եռյակ դարձնելն է

Նպատակը երկյակը եռյակ դարձնելն է
20.01.2017 | 13:11

Տրանսֆերային ընթացիկ պատուհանում իտալական «Յուվենտուսը» կփորձի ձեռք բերել Լոնդոնի «Արսենալում» հանդես եկող Ալեքսիս Սանչեսին: Նպատակը «ծեր սինյորայի» հարձակման գծի Իգուաին-Դիբալա երկյակը եռյակ դարձնելն է:

Սանչեսի դիմաց թուրինյան ակումբն առաջարկում է Պյանիչին, որն ընթացիկ առաջնությունում 14 խաղում դարձել է 5 գոլի ու 6 գոլային փոխանցման հեղինակ: Լոնդոնցիների կազմում Սանչեսը մասնակցել է 21 խաղի, խփել է 14 գնդակ, կատարել 8 գոլային փոխանցում:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 904

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ